ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ուսումնական գործընթացի կառավարման կենտրոնի պատմություն

            Բուհական կրթությունն ապրում է բովանդակային անընդհատ նորացման, ուսումնառության ավելի ժամանակակից և առավել արդյունավետ ձևերի ու մեթոդների ներդրման գործընթաց՝ նպատակ հետապնդելով տեղական բուհերի աստիճանաբար ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում: Արդեն կայացած իրողություն են  ՇՊՀ-ում ուսուցման եռաստիճան՝ բակալավրական, մագիստրոսական և հետազոտողի կրթական համակարգի կայացումը, ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրումը՝ ըստ կրեդիտների կուտակման ու փոխանցման միասնական համաեվրոպական ECTS համակարգի:

            Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքների համակարգման և կրթական բարեփոխումների իրականացման նպատակով 2012-ին ԳՊՄԻ-ում ուսումնական մասի հենքի վրա ստեղծվեց  ուսումնամեթոդական վարչություն, որն իր կազմում ուներ երեք՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժիններ, որոնք իրականացնում էին ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և վերահսկում:

            2017թ. մայիսին ուսումնամեթոդական վարչության գործառույթների մասնակի փոփոխություն կատարվեց և բաժինը վերանվանվեց ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոն:

            2018թ.  մայիսին  ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնը վերանվանվեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն:

            Այսօր բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի գործառույթներն են՝

  • ուսումնական գործընթացի պլանավորում, համակարգում, կատարման վերահսկում.
  • բակալավրիատի (առկա/հեռակա), մագիստրատուրայի ուսումնական և աշխատանքային պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի համակարգում և վերահսկում.
  • նոր կրթական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում.
  • ամբիոնների ուսումնական բեռնվածքների պլանավորում, համակարգում և կատարման վերահսկում.
  • պետական որակավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփում (այդ թվում` հաշվետվությունների), վերլուծություն.
  • ընթացիկ և կիսամյակային քննությունների անցկացման համակարգում, վերահսկում, քննաշրջանի արդյունքների վերլուծություն.
  • բուհի ստորաբաժանումների ուսումնական գործընթացին վերաբերող ուսումնամեթոդական տեղեկատվական ձևաթղթերի ապահովում, հաշվառում և վերահսկում.
  • բակալավրիատի (առկա/հեռակա) և մագիստրատուրայի ընդունելությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում` համապատասխան ընթացակարգով.
  • ուսումնական գործընթացի հետ կապված հրամանների, նախագծերի ներկայացում ռեկտորին.
  • ուսանողների շարժի հետ կապված /ընդունելություն, հեռացում, ուսանողական իրավունքների վերականգնում, տեղափոխություն, տարկետում, ակադեմիական արձակուրդ, երկրորդ մասնագիտություն և  այլն/  հրամանների նախապատրաստում և ներկայացում ռեկտորին` համապատասխան ընթացակարգով.
  • ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում և կատարման վերահսկում:
  • կրթության  որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում.
  •  մասնագիտությունների հավատարմագրման հետ կապված աշխատանքների նախապատրաստում.
  • առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական, արտադրական, մանկավարժական,  գիտամանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում, մեթոդական համակարգում և վերահսկում.
  • բուհի ռեկտորի տարեկան հաշվետվության համար տվյալների տրամադրում.
  • վճարովի կրթական ծառայությունների կազմակերպման համակարգում.
  • առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների անձնական գործերի ստեղծման և պահպանման գործի կազմակերպում և համակարգում.
  • ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստում և հաշվառում.
  • ուսանողների տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում և պահպանում.
  • ԿԳՄՍ նախարարության և այլ գերատեսչությունների համար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվական, վիճակագրական տվյալների նախապատաստում և տրամադրում.
  • ԿԳՄՍ նախարարությունից ստացվող՝ ուսումնական գործընթացին վերաբերող հանձնարարականների համակարգում.
  • աշխատանքային պլանների և դասատախտակների համապատասխանության ստուգում, լսարանային ֆոնդի նպատակաուղղված և արդյունավետ բաշխում.
  • ուսուցման տեխնիկական միջոցների և ուսանողների ակադեմիական տվյալների գրանցման էլեկտրոնային համակագերի ստեղծում, շահագործում.
  • աջակցություն նորարարական ուսումնամեթոդական գործընթացների ներդրմանը, ինչպես նաև բուհում կրթական նոր տեխնոլոգիաների կիրառմանը.
  • համագործակցություն և աջակցություն ամբիոններին ուսումնամեթոդական հենքի ստեղծման աշխատանքների նպատակով.
  • կրթական համակարգի բարեփոխումների և ուսման որակի բարձրացման վերաբերյալ ուսանողների և դասախոսների հետ պարբերաբար խորհրդակցությունների ու սեմինարների կազմակերպում.
  • ֆակուլտետների, ամբիոնների  կողմից  ուսումնական  գործընթացի կազմակերպմանը վերաբերող հրամանների և հանձնարարականների կատարման վերահսկում.
  • մասնակցություն ուսումնական գործընթացին վերաբերող ներբուհական կարգերի և կանոնակարգերի ստեղծմանը.
  • ուսանողների ակադեմիական տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծում, շահագործում, վերակառուցում, միասնական էլեկտրոնային համակարգով ստուգարքային ու քննական տեղեկագրերի և դիպլոմի հավելվածի պատրաստման գործընթացի կազմակերպում: