Առարկայական պրակտիկա սոցիալական աշխատանք բաժնի ուսանողների համար

Շիրակի պետական համալսարանի սոցիալական աշխատանք բաժնի 3-րդ կուրսի առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողները, դասախոս Ա. Տոնոյանի ղեկավարությամբ, «Սոցիալական աշխատանք խոցելի խմբերի հետ» առարկայի շրջանակներում պրակտիկան անցկացրել են «Տիրամայր Հայաստանի Նադին Բասմաջյանի անվան ցերեկային խնամքի կենտրոն»-ում: Ուսանողները ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, իրենց ներկայությամբ փոխել են տարեցների առօրյան ու նրանց քաղցրավենիք հյուրասիրել: Առարկայական պրակտիկան ուսանողների համար՝ որպես ապագա մասնագետների, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լավագույն հնարավորությունն է: