«Ծնողների դերը հաշմանդամություն ունեցող երեխայի կյանքում» գիտաժողով ՇՊՀ-ում

Նոյեմբերի 16-ին Շիրակի պետական համալսարանի դահլիճում կայացել է «Ծնողների դերը հաշմանդամություն ունեցող երեխայի կյանքում.ինչպե՞ս է փոխել մեր կյանքը ներառական կրթությունը» խորագրով գիտաժողով- ցուցահանդեսը։

Գիտաժողովին մասնակցել են մանկավարժներ, դասախոսներ, հոգեբաններ, սոց. աշխատողներ, խնդրով հետաքրքրված անձինք:

Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ծնողները ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները, թե ինչպես են ներառվել հասարակության մեջ՝ հաղթահարելով հոգեբանական խնդիրները: