«Ուսանողական շաբաթ»-ը ՇՊՀում

Նոյեմբերի 12-19-ը Շիրակի պետական համալսարանում հայտարարված էր «Ուսանողական շաբաթ»:

Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՇՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկեցին «Ուսանողական շաբաթ» միջոցառումների շարքը:

Անցկացվեցին հանդիպումներ հյուր խոսնակների հետ, վոլեյբոլի ֆակուլտետային առաջնություն, «Ինչ,որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի ֆակուլտետային առաջնություն, հրաձգության և սեղանի թենիսի մրցումներ:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևները  ստացան նոյեմբերի 20-ին ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից: