Ուսանողի ուղեցույց

Հետազոտողի կրթական ծրագրի իրականացման նպատակով ՇՊՀ Գիտական խորհրդի կողմից հաստատվել է «ՇՊՀ-ում ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության և ուսուցման» կարգը:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 (երեք) տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 (չորս) տարին:

Հայցորդական համակարգում ուսուցումն իրականացվում է վճարովի հիմունքներով: Ուսուցման տևողությունը չի գերազանցում 5 (հինգ) տարին:

Հետազոտողի կրթական աստիճանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակով՝ 1-ամսյա տևողությամբ:

Հետազոտողի կրթական աստիճանում իրականացված դասընթացների ամփոփիչ ստուգումները և լուծարքները կազմակերպվում են ըստ սահմանված ժամանակացույցի:

Ասպիրանտուրայում/հայցորդական համակարգում պրակտիկան կազմակերպվում է գիտական ղեկավարի և հետազոտողի նախընտրած ժամանակահատվածում՝ 6-շաբաթյա տևողությամբ:

Ընտրած մասնագիտությամբ գիտական հետազոտություններ կատարելիս հետազոտողները բուհի և կազմակերպության աշխատողների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարանային պաշարներից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից: