Ուսանող-փորձագետների դասընթաց

ՈԱԱԿի «Ուսանողության ձայն»-ի կողմից կազմակերպվող ուսանողփորձագետների դասընթացը մեկնարկեց  11.12.2018թ.-ին: ՇՊՀի ուսանողները դասընթացին մասնակցեցին՝ միանալով Skyp-ի միջոցով: Կազմակերպչական հարցերը կարգավորել է ՇՊՀի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը:

Դասընթացի նպատակն է.

Ø Բարձրացնել ուսանողների շրջանում կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը,

Ø Մասնակից դարձնել ուսանողներին կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների, որոշումների կայացման գործընթացներին,

Ø Ծանոթացնել ուսանողներին ՄՈւՀի Ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքներին

Ø Պատրաստել կրթության ոլորտի ուսանող-փորձագետների թեկնածուներ:

Դասընթացի ավարտին ուսանողները ստանալու են հավաստագիր և գրանցվելու փորձագետների բազայում: Ուսանողները ստանալու են հնարավորություն մասնակցելու հավատարմագրման գործընթացներին՝ որպես ուսանող-փորձագետ: