ՇՊՀ-ում նշվեց Սուրբ Սարգսի տոնը

Շիրակի պետական համալսարանում այսօր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ նշվեց Սուրբ Սարգսի տոնը:

Երիտասարդների և սիրո բարեխոսի տոնի խորհուրդը ուսանողներին ներկայացրեց և օրվա խորհրդանիշ աղի բլիթները օրհնեց Տեր Եզնիկ քահանա Գալստյանը:

Միջոցառման հաջորդ մասում խաղեր ու վիկտորինաներ էին՝ ՇՊՀ ուսանողների մասնակցությամբ, որին հաջորդեց աղի բլիթների բաժանումն ու կինոդիտումը: