ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1263-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 72-Ա որոշումը:

https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2018/07/980v_voroshum-1.pdf