«ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում

Հարգելի ուսանողնե՛ր և շրջանավարտնե՛ր,

IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիան շարունակում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» եռամյա ծրագիրը՝ 2018-2020թթ․։

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել 18-30 տարեկան երիտասարդների «ԿՅԱՆՔԻ» և «ԲԻԶՆԵՍԻ» հմտությունները՝ ուղղորդելով նրանց գիտակից և տնտեսապես արդյունավետ զբաղվածության։

Այս ծրագրի շրջանականերում հերթական դասընթացն  է իրականացվելու «ԲԻԶՆԵՍ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով: Դասընթացը տեղի կունենա ՇՊՀ դահլիճում,  ս/թ նոյեմբեր 23-ին, 24-ին և  ուղղված է ուսանողների և շրջանավարտների բիզնես հմտությունների զարգացմանը:

Դասընթացի շրջանակներում կքնննարկվեն հետևյալ հարցերը.
* Նախագծերի կառավարում
* Ժամանակի կառավարում
* Ֆինանսներ
* Բանակցությունների հմտություններ
* Բիզնես պլան
* Վաճառքի հմտություններ

Դասընթացին մասնակցելու համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1UIIpJlLP35oNcFEXOZiYFGn6c1EmCDI4-BJu6LnUCss/edit

Հավելյալ տեղեկությունների համար

ՇՊՀ ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության կենտրոն

էլ-փոստ. elvira_zargaryan@shsu.am
#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր