ՇՊՀ-ն տարվա գործընկեր

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառմանը ամփոփելով 2018 թվականը՝ կենտրոնը սերտ համագործակցության, երիտասարդության ոլորտին վերաբերող հարցերում գործուն մասնակցության ու ցուցաբերած աջակցության համար Շիրակի պետական համալսարանին է շնորհել «Տարվա գործընկեր» տիտղոսը:

Կարևորելով տարիների համատեղ աշխատանքը՝ կողմերի ներկայացուցիչները առավել լայն շրջանակով համագործակցության ուղիներ են նախանշել: