ՇՊՀ-ն ու ԵՆԿ-ն փոխըմբռնման հուշագիր կնքեցին

Մարտի 12-ին Շիրակի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի, և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա. Նաջարյանի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է, որ կողմերը շարունակելու են փոխադարձ աջակցություն ցուցաբերել՝ նպաստելով համագործակցության ամրապնդմանը:

Հուշագիրը հնարավորություն է տալիս ՇՊՀ ուսանողներին և դասախոսներին մասնակցել Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվող փոխանակման, վերապատրաստման ծրագրերին, դասընթացներին և ուսումնական այցերին: