ՇՊՀ ուսանողների մարզական հաղթանակները շարունակվում են

Շիրակի պետական համալսարանի «ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 1-ին կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը Լիխտենշտեյնում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում աթլետիկայից 3000 մետր վազքում գրավել է առաջին տեղն ու արժանացել ոսկե մեդալի:🏃‍♂️🥇

Նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Մկրտչյանն էլ շվեդական փոխանցավազքում բրոնզե մեդալ նվաճած տղաների քառյակում էր:🥉 🇦🇲

Շնորհավորում ենք մեր ուսանողներին ու Երվանդի անձնական մարզիչ, ՇՊՀ-ի ֆիզ. դաստ. տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս Գ. Բարսեղյանին: 🤗