Նիստ 9

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ինստիտուցիոնալ հավատարմագրման 2-րդ (Կառավարում ու վարչարարություն) և 7-րդ (Ենթակառուցվածք և ռեսուրսներ) չափանիշները, ինչպես նաև տվյալ չափանիշներին համապատասխան չափորոշիչները: Ա. Սարգսյանը ներկայացրեց ըստ այդ չափանիշների ինքնավերլուծություն կատարելու մոտեցումներն ու մանրամասները, որից հետո բուռն քննարկում իրականացավ: Ըստ 2-րդ չափանիշի իրականացրեցին SWOT վերլուծություն, իսկ այնուհետև անցկացվեց գործնական աշխատանք: Ձևավորվեցին խմբեր, որոնք իրականացրեցին ինքնավերլուծություն ըստ որոշ չափորոշիչների: