Նիստ 7

Սույն թվականի դեկտեմբերի 13-ին անցկացվեց  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն` Ա. Սարգսյանը և հետազոտությունների իրականացման համակարգող` Վ.Պապիկյանը, վերապատրաստում անցնելով ՈԱԱԿ-ում, ձեռք բերած նորություններով և գիտելիքներով կիսվեցին Որակի համակարգողների հետ:

Ա. Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնավերլուծությունը, ինչպես պետք է պատրաստել և կազմակերպել ինքնավերլուծությունը: Նշեց նաև ինքնավերլուծության ձևաչափի մասին, ինքնավերլուծության ձևաչափ` փաստաթղթերի մասին: Սարգսյանը նշեց նաև, թե ինչի վրա պետք է կենտրոնացած լինի ինքնավերլուծությունը և ինչն է կարևոր ինքնավերլուծության համար: Սարգսյանը առաջարկեց ինքնավերլուծությունը սկսել SWOT վերլուծությունից և բացատրեց  SWOT վերլուծության կարևորությունը: