Նիստ 6

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին անցկացվեց  Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը և աշխատակից Վ. Պապիկյանը սույն թվի նոյեմբեր ամսին մասնակցել են ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված «Որակի ապահովման  համակարգի բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով երկփուլ դասընթացին: Հանդիպումը նպատակ է հետապնդել  քննարկելու դասընթացին ձեռք բերված գիտելիքները, ինչպես նաև խնդրահարույց հարցերը: Այսօր օրակարգում ընդգրկված էր           «Որակի ապահովման ներքին համակարգ» թեման, որի շրջանակներում ներկայացվեցին  «ՀՀ-ում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգը», ինքնավերլուծության փուլերը,  ինչպես նաև քննարկվեց ՄԿԾ–ների քարտեզագրման նախագիծը: Ծավալվեց բուռն քննարկում. եղան համապատասխան առաջարկություններ, հարցադրումներ: Վերջիններիս համար կենտրոնի և՛ տնօրենի, և՛ աշխատողների կողմից հնարավորինս տրվեցին ապառիչ պատասխաններ: