Նիստ 5

Ս/թ մարտի 15-ին անցկացվեց Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ: Հարցը վերաբերում էր ԳՊՄԻ-ի ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) հավատարմագրման զեկույցի և դրա հիման վրա կազմված թերությունների վերացման ծրագրի փոփոխման անհրաժեշտությանը: Ներկայացվեց հինգ չափանիշների (6) հետազոտություն և զարգացում, 7) ենթակառուցվածք և ռեսուրսներ, 8) հասարակական պատասխանատվություն, 9) արտաքին կապեր և միջազգայնացում, 10) որակի ներքին ապահովման համակարգ) մասով թերությունների վերացման ծրագրի փոփոխված տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով: Ներկաների կողմից ընդունելի էր ներկայացված նոր տարբերակը՝ ըստ որոշ լրացումների:
Փոփոխված տարբերակն ընդունվեց ի գիտություն: