Նիստ 11

2019 թվականի մարտի 21-ից 22-ը անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ:

Աշխատանքների արդյունավետության համար հանդիպումներն իրականացվեցին ըստ ֆակուլտետների:

Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ՊԴ կազմի պարբերաբար գնահատման և վարկանիշավորման կարգը, այնուհետև Ա. Սարգսյանի և որակի համակարգողների հետ քննարկում իրականացվեց ըստ 2017-2018 ուստարվա ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիանների գնահատման հարցումների որակական վերլուծություններ իրականացնելու համար: