Նիստ 1

Ս/թ հունվարի 15-ին կայացավ Որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2018թ.-ի առաջին նիստը: Նիստի ընթացքում հստակեցվեցին որակի համակարգողների աշխատանքների կազմակերպման խնդիրները և կազմվեց ուսանողների հետ հանդիպումների ժամանակացույց: Քննարկվեց մանկավարժական պրակտիկաների վերաբերյալ հարցաթերթիկը, եղան փոփոխություններ կատարելու առաջարկներ:
Խոսվեց նաև Շիրակի պետական համալսարանի որակի ներքին ապահովման համակարգի մասին: