Շնորհավորական ուղերձ

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Պատահական չէ, որ այս օրը նշվում է որպես գիտելիքի և դպրության օր: Հազարամյակներ շարունակ կրթության դերը նշանակալից է եղել հայ ժողովրդի կյանքում, իսկ գիտության զարգացումը մեր ազգային վերածննդի հիմքն է եղել:

Այսօր մենք պարտավոր ենք մեր նախնիների ազգանվեր գործի շարունակողը լինել և մեր ջանքերն ուղղել կարևոր նպատակների`կրթական ժառանգությունը գալիք սերունդներին փոխանցելուն և կրթության որակի բարձրացմանը միտված նոր մոտեցումներ մշակելուն:

Շնորհավորում եմ հատկապես դպրոցում և բուհում նորամուտը նշողներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և ուսումնական հաջողություններ, իսկ մանկավարժներին, որոնց վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը` անսպառ կամք ու կորով իրենց հայրենանվեր գործում:

Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա առթիվ` ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում նոր ուսումնական տարում, նոր Հայաստանում:

ՇՊՀ ռեկտորի պարտականություններ կատարող Երվանդ Սերոբյան