ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՇՊՀ-ի գիտական խորհուրդը ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

Գիտական խորհրդի լիազորության ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում՝ առնվազն 8 անգամ:

Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներ են:

Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները և ՇՊՀ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ՝ ՇՊՀ-ի կանոնադրությանը համապատասխան: ՇՊՀ-ի գիտական խորհրդի անդամների քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում են համապատասխան ֆակուլտետների ուսանողական խորհուրդները, իսկ ընտրությունն իրականացնում է ՇՊՀ-ի ուսանողական խորհուրդը: