Սարգիս Պետրոսյանն արժանացավ ՇՊՀ ոսկե մեդալի

Այսօր Շիրակի պետական համալսարանում սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ՝ նվիրված բուհի վաստակաշատ դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Պետրոսյանին։ Ներկայացվեցին պրոֆեսորի կենսագրական ու գիտական գործունեության կարևոր դրվագները, վաստակավոր մանկավարժի ուսանողներն ու գործընկերներն էլ կիսվեցին հիշողություններով ու շնորհակալական խոսքեր հնչեցրին պատմաբանի հասցեին: Շիրակի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ Սարգիս Պետրոսյանը պարգևատրվեց ՇՊՀ ոսկե մեդալով՝ հայագիտության, պատմագիտության և բուհի զարգացման գործում ներդրած ավանդի համար: