ՀԵՏԱԶՈՏՈՂ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՇԻՐԱԿԻ ՄՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ (ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

Հետազոտողի կրթական ծրագրով (հայցորդություն) ուսումնառության համար կարող են դիմել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (հնգամյա կրթություն) կրթական աստիճան ունեցող անձինք՝ առանց տարիքային սահմանափակման:

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ բնագավառներով

Դասիչ Բնագավառ
Ա.00.00 Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Է.00.00 Պատմական գիտություններ
Ժ.00.00 Բանասիրական գիտություններ
ԺԳ.00.00 Մանկավարժական գիտություններ

և հետևյալ մասնագիտություններով.

 

Դասիչ Մասնագիտություն
Գ.00.04 Կենսաքիմիա
Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում
ԻԴ.03.01 Աշխարհագրություն

 

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում սույն թվականի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 23-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 10։00 17։00:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  2. անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո),
  3. ինքնակենսագրություն,
  4. երեք լուսանկար՝ 3×4 չափի,
  5. անձնական թերթիկ,
  6. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո) (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  7. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճեն կամ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում գիտական ռեֆերատ՝ մասնագիտական ամբիոնի գրավոր դրական գրախոսականի հետ միասին,
  8. գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն գիտական ղեկավարման վերաբերյալ,
  9. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում),
  10. քաղվածք համապատասխան ամբիոնի նիստի արձանագրությունից՝ եզրակացություն-երաշխավորությամբ:

Հարցերի և մանրամասների համար դիմել Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:

Էլ. հասցե՝ sush.science2023@gmail.com

Հեռ.՝ (+374) 312 6 64 80, (+374) 98 25 18 26, (+374) 93 00 63 21