Հետազոտական խորհրդատվություններ

Հետազոտական խորհրդատվություններն ուղղված են սովորողների հավելյալ մասնագիտական գիտելիքների փոխանցմանը, մասնագիտական հարցերի, խնդիրների կարգավորմանը, լուծմանը:

Հետազոտական խորհրդատվությունների ակադեմիական խորհրդատուն բակալավրի, մագիստրոսի և/կամ հետազոտողի կրթական ծրագրերի ավարտական կուրսերի գերազանց առաջադիմությամբ սովորող-կամավորներն են, ովքեր փոխազդում են նույն և/կամ հարակից մասնագիտության ավելի ցածր կուրսերի սովորողների հետ: