ՌԵԿՏՈՐ

ՍԱՀԱԿ ԳԱՐՈՒՇԻ ՄԻՆԱՍՅԱՆ

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
1958թ. մայիսի 4, ք. Լենինական

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2006թ. – Տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան,
2002-2005թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ,
1975-1980թթ. – Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղի Մեխանիկական
ֆակուլտետի «Սննդարդյունաբերության մեքենաներ և ապարատներ» բաժին, որակավորում՝ ինժեներ-մեխանիկ,
1965-1975թ. – Լենինականի Ն. Նեկրասովի անվան թիվ 18 դպրոց:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2016թ. հուլիսից առ այսօր — «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր: 2016թ. օգոստոսից ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի դասախոս,
2012թ. հուլիսից առ այսօր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ,
2005-2010թթ. — «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ,
2002-2016թթ. – ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ,
1998-2002թթ. — ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ,
1996-1998թթ. — ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ,
1991-1996թթ. – Գյումրու Պոլիտեխնիկումի տնօրեն,
1990-1991թթ. – Ախուրյանի «Ագրոշին» տրեստի N3 շինվարչության պետ,
1986-1990թթ. – Գյումրու Պոլիտեխնիկումի փոխտնօրեն,
1984-1986թթ. – ԼԿԵՄ կոմիտեի Պոլիտեխնիկումի քարտուղար,
1980-1986թթ. – Լենինականի (Գյումրի) Պոլիտեխնիկումում ինժեներական մասնագիտությունների դասախոս:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆ
2007թ.-ից ՀՀԿ անդամ

ՊԱՐԳԵՎՆԵՐ
ՀՀ նախագահի՝ 2003թ. հոկտեմբերի 2-ի հրամանագրով ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի: