ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

2011թ.-ի հունիսին ԳՊՄԻ-ի արտաքին կապերի և բարեփոխումների բաժնի կազմում հիմնվել է կառուցվածքային նոր միավոր՝ Որակի ապահովման և վերահսկման կենտրոն, որը մեկ տարի անց վերանվանվել է Որակի ապահովման կենտրոն (ՈԱԿ)՝ հանդես գալով որպես առանձին ինքնուրույն կառուցվածքային միավոր ռեկտորի անմիջական ենթակայության ներքո: 2017 թ.-ի հունիսի մեկից այն վերանվանվել է Որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ ՈԱԿԿ:

Կենտրոնի հիմնական նպատակը Համալսարանում որակի ներքին կառավարման շարժիչ սկզբունքի ձևավորումը, որակի կառավարման ու ապահովման մեխանիզմների գործադրումը (ապահովելով նոր առանձին ինքնակարգավորման մեխանիզմներ), ինչպես նաև որակի շարունակական բարելավման մշակույթի խթանումն է՝ որակի արտաքին ապահովման չափանիշներին ու չափորոշիչներին համապատասխան: