«Դեպի Հայք»-ի կամավորը «Հանրային խոսք»-ի դասընթաց անցկացրեց ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանը արդեն 3 տարի համագործակցելով «Դեպի Հայք» հիմադրամի հետ՝ հյուրընկալում է աշխարհի տարբեր մասերից Հայաստան եկած կամավորներին, որոնք ընդգրկվելով բուհի տարբեր ամբիոններում կամ ստորաբաժանումներում ՝ իրենց մասնագիտական կարողություններով աջակցում են ուսանողներին և միևնույն ժամանակ աշխատանքային փորձ ու նոր հմտություններ են ձեռք բերում:

2018-19 ուստարվա վերջին կամավորը Կալֆոռնիայի Գլենդել քաղաքից կամ ինչպես ինքն է բնութագրում մյուս փոքր Հայաստանից եկած Հովսեփ Սարաֆյանն է:

Բժշկի մասնագիտություն ընտրած Հովսեփը արդեն 3 ամիս Գյումրիում 4 կազմակերպությունում որպես կամավոր է աշխատում, Շիրակի մայր բուհում Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտը անգլերենով «Հանրային խոսք»-ի  երկշաբաթյա դասընթաց անցկացրեց:

Դասընթացի նպատակն էր զարգացնել տարբեր իրավիճակներում հանրային բանավոր ելույթներ պատրաստելու և ներկայացնելու հմտությունները, մատուցել կարճ, ոչ ֆորմալ ներկայացումներ ու ավելի երկար ելույթներ, իսկ այդ հմտությունները յուրացնելու համար մասնակից 33 ուսանողները աշխատեցին 2 շաբաթ՝ դասընթացավարի խորհուրդներով պատրաստելով ելույթներ, խմբային ներկայացումներ ու շնորհանդեսներ:

Դասընթացի ավարտին Շիրակի մայր բուհի և «Դեպի Հայք» հիմնադրամի ներկայացուցիչները երկուստեք կարևորեցին համագործակցությունը, դասընթացը հաջողությամբ ավարտելու համար էլ մասնակիցները վկայականներ ստացան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանից: