Product management-ի դասընթաց

«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ համատեղ կազմակերպում է Product managementանվճար դասընթաց, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել ներկայումս մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն, հասկանալ տեխնոլոգիական պրոդուկտի ստեղծման ամբողջ պրոցեսը, կարևոր փուլերը, զարգացնել հաղորդակցական և կառավարման հմտությունները, ինչպես թիմի ներսում, այնպես էլ հաճախորդների և պատվիրատուների հետ։ Եռամսյա դասընթացն անվճար է և նախատեսված է միայն Շիրակի մարզի երիտասարդների համար։ Այն անցկացվելու է Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից

Դասընթացի սկիզբը սույն թվականաի մարտի 4-ը:

Ծրագրին դիմել կարող են անձինք, ովքեր հանդիսանում են
• Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի,
• 17-35 տարեկան,
• Գործազուրկ (Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված),
• Բարձրագույն կամ միջնակարգ կրթությամբ կամ 3-րդ կամ 4-րդ կուրսի ուսանող
• Ունեք անգլերենի իմացություն (նվազագույնը միջինից բարձր մակարդակ/upper intermediate),
• Զինվորական գրքույկ ունեցող (արական սեռի դիմորդների համար),
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն անգլերենի իմացությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Թեստը և հարցազրույցը տեղի կունենան փետրվար ամսին։

Ցանկացողները մինչ սույն թվականի փետրվարի 15-ը կարող են գրանցման համար դիմել գիտական քաղաքկանության, որակի ապահովման և կառավարման կենտրոն: