Նախապատրաստական դասընթացների հայտարարություն

Շիրակի պետական համալսարանը Շիրակի մարզի դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների և նախորդ տարիներին բուհ չընդունված դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ:

Դասընթացներն անցկացնում են ՇՊՀ մասնագիտական ամբիոնների դասախոսներն ու ավագ դպրոցի փորձառու ուսուցիչները:

Դասընթացների տևողությունը 7 ամիս է՝ 2018թ. նոյեմբերի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը, վարձավճարը՝ յուրաքանչյուր առարկայի համար 150.000 ՀՀ դրամ:

ՇՊՀ-ն կիրառում է նախապատրաստական դասընթացների վարձավճարի 100 % փոխհատուցում այն մասնակիցների համար, ովքեր կցանկանան իրենց բարձրագույն ուսումնառությունը 2019-2020 ուսումնական տարվանից շարունակել Շիրակի պետական համալսարանում:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ ավագ դպրոց: Հասցե՝ ք. Գյումրի, փ. Թումանյան-85, հեռախոս 094-82-10-11, 043-82-84-84

ՇՊՀ ռեկտորատ