Նախագծերի կառավարման դասընթացի հայտարարություն

Հարգելի գործընկերներ,

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայում գործող նախագծերի կառավարման մասնագիտական եռաստիճան ծրագրի մանրամասները:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից.

1. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (WATERFALL APPROACH). ՄԱՍ 1

2. ՆԱԽԱԳԾԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (AGILE APPROACH). ՄԱՍ 2

3. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ. PMP®/CAPM® ՔՆՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ.  ՄԱՍ 3

Առաջին երկու դասընթացների շրջանակներում մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ թիմային և անհատական նախագծերի կառավարման վերաբերյալ, կբացահայտեն հաջողված նախագծերի կառավարման գաղտնիքները և կզարգացնեն մասնագիտական հմտությունները:

Երրորդ դասընթացի շնորհիվ մասնակիցները հաջողությամբ կնախապատրաստվեն PMP®/CAPM®-ներին, որոնք նախագծերի կառավարման ոլորտում ամենաճանաչված միջազգային որակավորումներն են և տրամադրվում են ԱՄՆ-ի Project Management Institute — PMI® (Նախագծերի կառավարման ինստիտուտ) հեղինակավոր կազմակերպության կողմից: PMI®-ին անդամակցում են աշխարհի շուրջ 200 երկրներում գործող նախագծերի կառավարման ոլորտի հարյուր հազարավոր մասնագետներ:

Կից ներկայացնում ենք դասընթացի ամբողջական մանրամասները: Դասընթացին
գրանցվելու համար՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdgylEgTFhOdWS6Q4a87UNwNfS6Vrp95SYM5JiF3GzHdUnkKQ/viewform

PM Course Details