ՇՊՀ դեղագործներն ուսումնական պրակտիկան անցկացրել են լաբորատորիաներում

Շիրակի պետական համալսարանի «Դեղագործական քիմիա»  մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են «Medical Horizon»  դեղագործական արտադրական գործարան և ԵՊՀ-ի դեղագործական արտադրական լաբորատորիա։ Ուսանողները ծանոթացել են լաբորատորիաների տեխնիկական հնարավորություններին և արտադրական գործընթացի մանրամասներին: