ՇՊՀ-ն ներգրավվել է միջազգային վարկանիշավորման համակարգում
Շիրակի պետական համալսարանը, առաջին անգամ ներգրավվելով բուհերի վարկանիշավորման HE Higher Education Ranking կազմակերպության կողմից անցկացված հետազոտությանը, գրավել է 166-րդ բավականին պատվաբեր հորիզոնականը եվրոպական, ասիական ու հետխորհրդային երկրների 303 համալսարանների կազմում: