Շնորհավորական ուղերձ

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: Այսուհետ ձեր առջև բացվում են նոր հորիզոններ: Մաղթում եմ ձեզ վճռականություն, աներեր կամք, տոկունություն, որոնց շնորհիվ միայն կարող եք հասնել ձեր նպատակներին: Այս պահին դուք կանգնած եք կարևորագույն քայլ կատարելու շեմին: Ցանկանում եմ, որ արժանապատվորեն կարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու փորձությունները, և ձեր ներուժն օգտագործեք ի շահ մեր երկրի և ձեր բարեկեցության ու լուսավոր ապագայի:

Բարին ընդ ձեզ…