ՇՊՀ-ի հյուրն էր Նազենի Հովհաննիսյանը

Շիրակի պետական համալսարանի դահլիճում առաջին բանախոսությունը՝ ուսանողների ընտրությամբ, վարեց սիրված հաղորդավար, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
Դերասանուհին ուսանողների հետ զրուցեց խոսքի վարպետության, հաղորդակցման հմտությունների, ինքնազարգացման և ինքնաներկայացման թեմաներով:
Բանախոսության ավարտին ուսանողները չթողեցին սիրված դերասանուհուն բուհից հեշտությամբ հեռանալ, հարուստ տպավորություններից բացի՝ յուրաքանչյուրն իր հետ տարավ նաև սելֆի Նազենի Հովհաննիսյանի հետ: