Մասնագիտական կողմնորոշման համաժողով ՇՊՀ-ում

Փետրվարի 17-ին  Շիրակի պետական համալսարանում մասնագիտական կողմնորոշման դասընթաց էր կազմակերպվել Գյումրու և Շիրակի մարզի դպրոցների 12րդ դասարանի աշակերտների համար:

Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն, ո՞վ կարող է աջակցել աշակերտին մասնագիտական կողմնորոշման հարցում, ի՞նչ պետք է հաշվի առնել ապագա մասնագիտություն ընտրելիս, այս և այլ հարցերի պատասխանները աշակերտնրին ներկայացրին օրվա բանախոսները:

Համաժողովի ավարտին աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, եղան ֆակուլտետներում, տեխնիկապես հագեցած լսարաններում ու քիմիայի լաբորատորիայում, ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորություններին: