«Նոր Սահմանադրության մարտահրավերներն ու հեռանկարները» . քննարկում ՇՊՀ-ում

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ ՇՊՀ-ում դասախոսություն-քննարկում էր կազմակերպվել «Նոր Սահմանադրության մարտահրավերներն ու հեռանկարները խորհրդարանական կառավարման համակարգի համատեքստում» խորագրով:

Հանդիպման բանախոս իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը ներկայացրեց նոր սահմանադրության հիմնական դրույթները, առանձնացրեց հանրաքվեների կազմակերպումն ու նախագահին վերապահվող լիազորությունները, որոնք հաճախ ոչ լիարժեք են ներկայացվում:

Զեկույցն ավարտվեց քննարկումներով, Գևորգ Դանիելյանը պատասխանեց ներկաների հարցերին: