Հայտարարություն

Փետրվարի 15-ին ժամը 15:00-ին Շիրակի պետական համալսարանի դահլիճում կայանալու է զրույց-դասախոսություն «Նոր Սահմանադրության մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով: Զեկուցելու է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրության իրավունքի ամբիոնի վարիչ, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը:

 

Հրավիրում ենք մասնակցելու ուսանողներին և դասախոսներին: