Հայտարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-27, 2018Թ.
Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ՇՊՀ) կողմից կազմակերպվող «Կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա ՇՊՀ-ում 2018թ. հոկտեմբերի 26-27-ին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
- Մանկավարժական գիտություններ
- Մասնավոր մեթոդիկաներ
Գիտաժողովի նպատակն է հանրակրթության մեջ և բուհում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումը, կարծիքների փոխանակումը, լուծումների առաջադրումը:
Ստորև ներկայացվում է գիտաժողովի հայտարարությունը: