ՇՊՀ ՈւԽ-ի առողջապահական նախաձեռնությունը

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ՝ «Գյումրու արյան փոխներարկման կայան»-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ, տեղեկատվական հանդիպում-քննարկում կայացավ ուսանողների մասնակցությամբ: Գյումրու արյան բանկի տնօրեն Անդրեասյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, դոնորների ընտրության, արյան հավաքագրման և լաբորատոր հետազոտության փուլերը: Շիրակի մայր բուհի բժիշկ Ստամբոլցյանը՝ կարևորելով դոնորական արյան հանձնումը, այն պարագայում, երբ արյան պակաս կա, նշեց, որ յուրաքանչյուրի հանձնած արյունը կարող է մեկ ուրիշի կյանքը փրկել:

ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի ներկայացուցիչն էլ ուսանողներին ներկայացրեց ՄԻԱՎ վարակի, դրա կանխարգելման հնարավոր տարբերակների վերաբերյալ խորհրդատվություն, ցանկացողներն էլ անցան ՄԻԱՎ-ի կարգավիճակի իմացության անվճար ինքնաթեստավորում:

Հանդիպման ավարտին անպատասխան չմնացին նաև ուսանողների հարցերը, դոնորական արյուն հանձնած ՈՒԽ-ի անդամները պատվոգրեր ստացան, ներկաներից էլ ձևավորվեց ևս մեկ խումբ՝ առաջիկայում արյան դոնոր դառնալու: