Գաղափարից և սոցիալական ձեռնարկատիրությունից տեխնոլոգիական բիզնես

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը և Շ/Թ Սոցիալ-կրթական կենտրոնը հրավիրում են մասնակցելու սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ քննարկման: Հանդիպման բանախոս Խաչիկ Գևորգյանը ԱՐՄԱԿԱԴի օրինակով կներկայացնի, թե ինչպես կարող է առաջանալ սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվելու գաղափարը, ինչ հնարավորություններ կան այն զարգացնելու` հասցնելով մինչև միջազգային տեխնոլոգիական բիզնես:

Կհանդիպենք ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին, Շ/Թ Սոցիալ-կրթական կենտրոնում (ք. Գյումրի, Վարպետաց 176):

Սիրով սպասում ենք բոլորիդ