Հայտարարություն

Հարգելի ուսանողնե՛ր,

ՀՀ Ծաղկաձոր և Հանքավան քաղաքների ճամբարներում դպրոցականների 2018թ. ամառային հանգստի կազմակերպման աշխատանքներին աջակցելու նպատակով՝ առաջարկում ենք կամավորության սկզբունքով սույն թվականի հունիսի 19-ից օգոստոսի 15-ը, ըստ հերթափոխերի, որպես ջոկատավարներ ընդգրկվել նշված աշխատանքներում:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել և հավելյալ տեղեկություններ ստանալ ֆակուլտետի դեկանից:

 

Հարգանքով՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման
և գործատուների հետ համագործակցության կենտրոն