МИРЭА-ՌԴ տեխնոլոգիական համալսարանի հայ ուսանողների ողջույնը

2019 թվականի փետրվարի 2-ին Շիրակի պետական համալսարանի և МИРЭА-Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարանի (Մոսկվա) միջև կնքվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր: Դրանով նախատեսվում է հիմնել և զարգացնել համագործակցություն կրթության և գիտության ոլորտներում, ինչը կնպաստի գործընկեր համալսարանների ակադեմիական և գիտական ներուժի ու հնարավորությունների զարգացմանը, ինչպես նաև համատեղ կրթական և գիտահետազոտական գործունեության իրականացմանը՝ փորձի և բաց տեղեկատվության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության փոխանակման, համատեղ գիտաժողովների կազմակերպման, դրանց նյութերի հրատարակման, կարճաժամկետ վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպման ու անցկացման միջոցով:

МИРЭА- Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական համալսարանում այսօր սովորում են նաև հայ ուսանողներ, ովքեր իրենց պատրաստած տեսանյութով ողջունում են ՇՊՀ ուսանողներին և իրազեկում իրենց մասին: