ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄԲԻՈՆ

Ամբիոնի պատմություն

Հայաստանի Կառավարության երաշխավորությամբ և ԽՍՀՄ նախարարների  խորհրդի որոշմամբ 1984թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1000-234 որոշման համաձայն Լենինականի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հիմնվել է ռազմական ամբիոն և ներդրվել է «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունը:

ԽՍՀՄ  պաշտպանության նախարարի և ԽՍՀՄ լուսավորության նախարարի 1984թ. նոյեմբերի 3-ի թիվ 230 հրամանով որոշված էր ռազմական ամբիոնում ուսուցումն  սկսել 1986թ. սեպտեմբերի 1-ից: Առաջին կուրս ընդունվեցին 50 ուսանող:

Քառամյա ուսումնառությունն ավարտելուց հետո ռազմական ամբիոնի շրջանավարտներն ստանում են միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կրթօջախների ռազմագիտության և ֆիզիկական դաստիարակության ուսուցչի որակավորում /050400-62 մասնագիտությամբ/:

Երրորդ կուրսի վերջում ուսանողները, հանձնելով պետական քննություն  «Մարտավարություն»  և  «Կրակային պատրաստություն» առարկաներից, ստանում են «Մոտոհրաձգային դասակի հրամանատար»–ի որակավորում /ԶՀՄ -021001, 021002/, շնորհվում է պահեստազորի  «լեյտենանտ»  զինվորական կոչումը:

ՀՀ Կառավարության 03.03.1998թ. թիվ 127 որոշման համաձայն` «Նախնական զինվորական պատրաստություն» բաժնի ընդունելությանը մինչև 2006թ. կարող էին մասնակցել միայն ժամկետային զինվորական  ծառայությունն անցած արական սեռի քաղաքացիները: 2007թ-ից թույլատրվեց նրանց ընդունելությունը նաև միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո:

1999 թվականից «Նախնական զինվորական պատրաստություն» բաժնում թույլատրվեց նաև իգական սեռի ներկայացուցիչների ընդունելությունը վճարովի հիմունքներով:

Իր տեսակով ռազմական ամբիոնը միակ կրթական միավորն է ՀՀ– ում, որտեղ պատրաստում են զինղեկներ, ուսուցումն երկսեռ է՝ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով:

Ամբիոնի գործունեությունը միտված է իր առաքելությունից բխող հետևյալ նպատակներին.

  1. ձևավորել ուսանողակենտրոն միջավայր, որակի և սովորելու մշակույթ ռազմամանկավարժական կրթության մրցունակության ապահովման, արտաքին հարափոփոխ միջավայրի մարտահրավերներին դիմակայելու համար,
  2. ձևավորել մշակույթ` գիտահետազոտական աշխատանքների իրականացման, շրջանավարտներին աշխատանքային կարիերային նախապատրատելու և գիտելիքահենք հասարակությանն ինտեգրվելու համար,
  3. ձևավորել արտաքին և ներքին շահակիցների հետ մասնակցային համագործակցության մշակույթ` նպաստելով մատուցվող կրթական ծառայությունների թափանցիկությանը,
  4. դաստիարակել և կրթել ռազմական գիտելիքներին տիրապետող մանկավարժներ և պահեստազորի սպաներ:

Իր գործունեության ընթացքում ռազմական ամբիոնում ուսանել  և ստացել են համապատասխան որակավորում շուրջ 800 շրջանավարտներ, որոնց մոտ 40%-ը մինչև օրս էլ աշխատում է կրթօջախներում կամ ծառայում է ՀՀ Զինված ուժերում՝ ըստ ստացած մասնագիտության:

Ռազմական ամբիոնի հիմնադիր պետը գնդապետ Ալբերտ Հրանտի Զախրաբեկյանն է, որին նշանակել է ԽՍՀՄ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը իր 29.04.1986թ. թիվ 0260 հրամանով:

Ժամանակագրական առումով, որպես ամբիոնի պետ, պաշտոնավարել են`

 

1986-1989 թ.թ. – գնդապետ Ա.Հ.Զախրաբեկյանը

1989-1993 թ.թ. – գնդապետ Ա.Կ.Գորբատովսկին

1993-1994 թ.թ. – փոխգնդապետ Է.Ս.Գազարյանը

1994-1995 թ.թ. – մայոր Վ.Ս.Մայիլյանը

1995-1997 թ.թ. – գնդապետ Վ.Լ.Մխիթարյանը

1995-2002 թ.թ. – մայոր Վ.Ս.Մայիլյանը

2002-2006 թ.թ. – գնդապետ Ե.Կ.Աթոյանը

2007-2011 թ.թ. – գնդապետ Գ.Գ.Ստեփանյանը

2011-2017 թ.թ. – գնդապետ Կ.Փ.Հովհաննիսյանը

2018թ. մինչ օրս – գնդապետ Ա.Վ.Մկրտչյանը

 

Ամբիոնի մի շարք  դասախոսներ և ուսանողներ տարբեր ժամանակահատվածներում ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության գործում:

Ամբիոնի  դասախոսները և ուսանողները մասնակցել են մի շարք հանրապետական գիտաժողովների, հրատարկել են հոդվածներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Ամբիոնն անհրաժեշտ ուսումնական զենքով և զինամթերքով, ցուցապաստառներով, մանրակերտերով ապահովված է: Ամբիոնում գործում է գրադարան, որը բավական հագեցած է ռազմամասնագիտական և մանկավարժամասնագիտական գրականությամբ:

Սերտ համագործակցություն է ստեղծվել ամբիոնի և Գյումրու կայազորի զորամասերի  միջև: Վերջիններս գործնական պարապմունքներ, մարտական փամփուշտներով հրաձգություն անցկացնելու համար տրամադրում են կրակադաշտ, ուսումնական տեղեր: Կազմակերպվում են ցուցադրական պարապմունքներ ուսանողներին սպառազինության մեջ գտնվող զինատեսակներին, մարտական տեխնիկային, զորամասերի անձնակազմի առօրյային, կենցաղին ծանոթանալու նպատակով:

Ամբիոնը համալրված է արհեստավարժ և փորձառու պրոֆեսորադասախոսական կազմով:

Ամբիոնի պետ

Մկրտչյան Արթուր Վազգենի
Գնդապետ

Դասախոսներ

 

Տիտանյան Մուշեղ Միքայելի
Փոխգնդապետ

Կարապետյան Հայկ Հովհաննեսի
Մայոր

Հովհաննիսյան Գագիկ Արամայիսի
Փոխգնդապետ

Թումասյան Արմեն Լենսիկի
Մայոր


Մուրադյան Վարդան Աշոտի
մանկ. գիտ.թեկ., Փոխգնդապետ

Տիգրանյան Տիգրան Գևորգի
Մայոր