Հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ներկայացուցչի հետ

Սույն թ. ապրիլի 11–ին, ժամը 13:00–ին ՇՊՀ դահլիճում տեղի կունենա հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչ Աստղիկ Աթանյանի հետ (կարճ կենսագրությունն այստեղ՝ https://bit.ly/2UOhalq ):

Հանդիպման ընթացքում կներկայացվեն Հանրային առողջապահության ոլորտը, MPH (Master of Public Health) կրթական աստիճանի աշխատանքային և մասնագիտական հեռանկարները, Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ընդունելության պահանջները, ընթացակարգն ու վերջնաժամկետները, ինչպես նաև ֆինանսական օժանդակության և կրթաթոշակների հնարավորությունները:

Հանդիպման լեզուն հայերենն է: Հանդիպման վերջում տրամադրվելու է ժամանակ՝ հարց ու պատասխանի համար: