ՇՊՀ-ում ներկայացվեց Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագիրը

Ապրիլի 11-ին Շիրակի պետական համալսարանում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչ Աստղիկ Աթանյանը:

Շիրակի մայր բուհի ուսանողների հետ հանդիպմանը խոսվեց հանրային առողջապահության ոլորտի, MPH (Master of Public Health) կրթական աստիճանի աշխատանքային և մասնագիտական հեռանկարների մասին:

Մասնագետը ներկայացրեց նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրի ընդունելության պահանջները, ընթացակարգը, ֆինանսական օժանդակության և կրթաթոշակների հնարավորությունները, պատասխանեց ուսանողների հարցերին: