ԳՐԱԴԱՐԱՆ-ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՏ ԿԵՆՏՐՈՆ

Համալսարանի գրադարանը ստեղծվել է 1934 թ.-ին: 2016թ. նոյեմբերի 30-ին այն վերակազմավորվել է՝ վերածվելով Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի (այսուհետ՝ կենտրոն):

Կենտրոնը մատուցում է դասական գրադարանային ծառայություններ և խորհրդատվություններ:

Կենտրոնը միկրոմիջավայր է, որտեղ դու կարող ես ճանաչել, գնահատել ինքդ քեզ և քո հասակակիցներին, կարող ես սովորել և սովորեցնել, կարող ես տեսնել «տուփի» սահմաններից այն կողմ և բացահայտել կրթական նոր հորիզոններ:

Հետաքրքիր շփումները, բազմաբովանդակ քննարկումներն ու զարգացման լավագույն միջավայրը մեր կենտրոնում է: