Ե. Սերոբյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր ու ջերմ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Անգնահատելի է ձեր դերը ամուր ընտանիքի ստեղծման, ազգապահպանման և նոր հաջողությունների կերտման գործում: Ձեզ է վստահված  ևս մեկ պատվաբեր առաքելություն՝ սերունդների դաստիարակության պատասխանատու գործը, մաղթում եմ, որ այն կատարեք պատվով ու բարեխղճությամբ:

Բնության զարթոնքի հետ մեկնարկող այս տոնին ցանկանում եմ ձեզ անկոտրում կենսունակություն, անանց հմայք, հոգու խաղաղություն և ստեղծագործական առաջընթաց:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյան