Հայտարարություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

‹‹ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ››

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-27, 2018Թ.

ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

2018թ. հոկտեմբերի 26-27-ը Շիրակի պետական համալսարանում կայանալու է ‹‹Կրթության արդի հիմնախնդիրները›› խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • Մանկավարժական գիտություններ
  • Մասնավոր մեթոդիկաներ

Գիտաժողովի նպատակը հանրակրթության ոլորտում և բուհում իրականացվող բարեփոխումներ, կրթության արդի հիմնախնդիրներ, նորագույն մեթոդներ քննարկելը, կարծիքներ փոխանակելը և անհրաժեշտ առաջարկներ ներկայացնելն է:

Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել ոլորտի մոտ 135 մասնագետներ ինչպես Հայսատանի, այնպես էլ Ռուսաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Ռումինիայի մի շարք համալսարաններից:

Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվելու են լիագումար նիստում և 3 բաժիններում: Գիտաժողովի բացումը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին ՇՊՀ դահլիճում:

Ներկայացված այն գիտական հոդվածները, որոնք արտաքին գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն գիտժողովի աշխատանքների ժողովածուում:

Ծրագիր