ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեն և հիմնարար հետազոտությունների Բելառուսական հանրապետական հիմնադրամը գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության նպատակով հայտարարում է «ՀՀ ԿԳՆ ԳԿ — ՀՀԲՀՀ — 2018» միջազգային մրցույթ: Հայտը լրացնում և ներկայացնում է ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2018  թվականի դեկտեմբերի 14-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մանրամասների համար՝  http://www.scs.am/am/1f5a97fec39b76a774703242