«Պատմություն բաց ծովում» ինտերակտիվ ներկայացում ՇՊՀ-ում

Սիրելի ուսանողնե՛ր, դասախոսնե՛ր, գործընկերնե՛ր

 

Փոփոխությունների թատրոնը սիրով Ձեզ հրավիրում է ներկա գտնվել «Պատմություն բաց ծովում» ինտերակտիվ ներկայացմանը, որը տեղի կունենա համալսարանի դահլիճում ս/թ դեկտեմբերի 3-ին ժամը 14.30-ին: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:

Հայաստանում ինտերակտիվ թատրոնի  առաջատար «Փոփոխությունների թատրոն» մշակութային ՀԿ-ն շուրջ 10 տարի Երևանում և Հայաստանի մարզերում հաջողությամբ իրականացնում է թատերային բնույթի ուսուցողական և առողջապահական ծրագրեր երեխաների և երիտասարդների համար: Թատրոնը բազմիցս հանդես է եկել Երևանի և մարզային բնակավայրերի ուսումնական հաստատություններում՝ արժանանալով աշակերտների, ուսանողների և դասախոսական կազմի բարձր գնահատականին: