ՇՊՀ-ում մեկնարկեց «Հեքիաթամոլ» վերլուծական ակումբը

Շիրակի պետական համալսարանում գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Հեքիաթամոլ» վերլուծական ակումբի առաջին հանդիպումը:

Ակումբում հավաքվել են տարբեր մասնագիտությունների ուսանողներ և նպատակադրվել՝ ընթերցել հեքիաթները, ապա քննարկել ու վերլուծել դրանք իրենց մասնագիտական տեսանկյունից:

«Հեքիաթամոլ» ակումբի անդամների որոշմամբ առաջինը դերերով ընթերցեցին ու վերլուծեցին Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ժողովրդական հեքիաթը:

Մասնակիցները բանահյուսության ժանրերից մեկին անդրադառնալով կարևորում են հեքիաթների քննարկման, առանձնահատկությունների վերհանման միջոցով վերլուծական ու ստեղծագործական հմտությունների զարգացումը: